«Նոր Զովք»-ում երկու անհայտ անձինք զենքի գործադրմամբ հափշտակել են խոշոր չափի գումար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքիՆոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի, 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում երկու անհայտ անձինք հափշտակել են խոշոր չափի գումար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիպետ Նաիրա Հարությունյանը նշեց, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):

«Երկու անհայտ անձինք մուտք են գործել սուպերմարկետի պահեստային հատված և զենքի գործադրմամբ հարձակվել սուպերմարկետի աշխատակցի վրա, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպառնալիքով բացահայտ հափշտակել են 1 միլիոն 230 հազար դրամ գումար: Այս պահին իրականացվում են քննչական և օպերատիվ-որոնողական աշխատանքներ առևրևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:

Հայերեն Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը