Հասարակական

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով առաջարկներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին և Կառավարությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային և ընդգրկի բոլոր ոլորտները, սակայն, որպեսզի պայքարը լինի արդյունավետ շատ կարևոր է նախաձեռնել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ և վեր հանված ռիսկերի ուղղությամբ նախատեսել կանխարգելման միջոցառումներ պետական կառավարում իրականացնող բոլոր մարմիններում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավարն առաջարկում է հնարավորինս շտապ վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողի անդամների ընտրության կարգը:

« Հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է վերապահվի համաժողովրդական ընտրությամբ ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին»,- ասաց Հոկտանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նաև առաջարկում է ընդլայնել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի` հրապարակման ենթակա տվյալների ցանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում