Հասարակական

Ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել

1 րոպեի ընթերցում

 Ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի հետ, հայտնել է, որ սկսել է հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tennisworldusa.org կայքը, Սերենա Ուիլյամսը պատմել է, որ օրվա ընթացքում դանդաղ տեմպերով հայերեն է սովորում. «Բայց դա ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով, որքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները: Դա հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ, ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված՝ ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ:

Բոլոր հայերը ում հետ ես շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում