Հասարակական

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակՄարինա Օհանջանյանը:

«Այդ տեղեկությունները չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը):

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում