Հասարակական

«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

3 րոպեի ընթերցում

«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Լուսինե Մարտիրոսյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները դեկտեմբերի 12-ին հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

Ինչպես տեղեկացրել էինIDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, 2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան«Ավրորա» մրցանակի դափնեկիրհռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008թ-ից լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը «Գթության մայր» հիվանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։ Վերջին տասը տարիներին Քաթինան բնակվում է Սուդանի պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն արգելված է։ Տեղացիների շրջանում նա հայտնի է որպես «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունեությունն այժմ շարունակելու է իբրեւ նույն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսավորում է Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը՝ Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում