Հասարակական

Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմել են ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմել են ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց պաշտպանյալը կարիք ունի շտապ բժշկական միջամտության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նպատակով փաստաբանները դիմում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը:

«Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»,- ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Քանի որ նրա անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, փաստաբանական խումբը դիմում է ներկայացրել ՀՔԾ:

Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Ազատ արձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում