Հասարակական

Չինաստանի հանքավայրերից մեկում վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի  հանքավայրերից մեկում վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արևելքում գտնվող ածխահանքում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել «Յունդին» համայնքի իշխանությունները:

Նախաքննությունը դեռ չի պարզել, թե ինչն է հանգեցրել մարդկանց մահվան:

Հանքավայրում առայժմ միայն երեք մարդ է փրկվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Մյուս հանքափորների որոնումները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում