ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ իրավապահներին` պարզելու, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմիններից ստացել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ հարցման պատասխանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, ռուսական կողմին ուղարկել են լրացուցիչ հարցում` պարզելու, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն:

2008 թվականի մարտի 1-ից 2-նընկած ժամանակահատվածումԵրևանքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից2018 թվականի հուլիսի 3-ինքրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից2008 թվականի փետրվարի 23-իցմինչև նույն թվականիմարտի 2-նընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա2018 թվականի հուլիսի 3-ինորոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետՄիքայել ՀարությունյանինՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Հայերեն العربية English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը