Դատախազությունը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կներկայացնի դեկտեմբերի 24-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Գլխավոր դատախազն այս պահին զբաղված է, չի կարող հանդիպել ձեզ հետ, բայց ասեմ, որ մենք զբաղվում ենք այդ հարցով, այսօր մեր միջնորդությունը մուտք կլինի»,- ասաց Մուրադյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ խնդիրը լուծում կստանա մինչև նոր տարի:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ սպասելու են այնքան ժամանակ՝ մինչև իրենց հետ կհանդիպի ՀՀ գլխավոր դատախազը: Նրանք նշեցին, որ 20 րոպե ժամանակ են տալիս գլխավոր դատախազին իջնելու և դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպելու, նրանց հարցերին պատասխանելու համար: «Եթե դա տեղի չունենա, Էջմիածնում խմբեր կան, որ պատրաստ են Երևան-Էջմիածին մայրուղին փակել, Էջմիածնում փողոցներ փակել»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հայերեն English Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը