Երեխայի խնամքից 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափած ծնողը զրկվելու է ծնողական իրավունքից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանեկան օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելուց, ապա դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է համարվում: Փոփոխություններով ծնողական իրավունքից զրկելու համար սահմանվել են մի շարք նոր հիմքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Նախկինում ծնողական իրավունքից զրկելուց հաշվի էր առնվում ծնողի իրավունքը և բացառիկ դեպքերում էին զրկում այդ իրավունքից: Ներկայում այդ սկզբունքը պահպանելով՝ երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողական իրավունքից զրկելու նոր հիմքեր են սահմանվել: Օրինակ, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել կամ առանց հարգելի պատճառի երեխային չի վերցնում երեխայի դաստիարակչական, կրթական կամ առողջապահական հաստատություններից, ուրեմն դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է»,-ասաց Քրմոյանն ու հավելեց, որ նույնը վերաբերում է նաև դաժան վերաբերմունքին:

Ծնողական իրավունքից զրկելու հիմք է նաև այն, որ ծնողը չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Քրմոյանը կարևորեց համարեց, որ օրենսգրքով սահմանվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը: Ամրագրվել են նաև երեխայի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ու դրա երաշխիքները: Նախկին օրենսգրքով հիմնականում հաշվի էին առնում 10 տարին լրացած երեխայի շահերը: Ամրագրվել են նաև մի շարք հոդվածներ, որոնցով երեխայի դաստիարակության և կրթության հարցերի որոշման, դատարանի վճռի հիման վրա մեկ ծնողից մյուս ծնողին փոխանցելու, երեխային խնամատար ընտանիք փոխանցելու դեպքում պարտադիր հաշվի է առնվելու երեխայի կարծիքը: Ընդ որում` օրենքը սահմանել է դրույթ, որ կարծիքը հաշվի է առնվում երեխայի զարգացվածության մակարդակին համահունչ:

Քրմոյանը կարևորեց նաև, որ ամրագրվել է դրույթ, որով երեխայի դաստիարակության ընթացքում պետք է բացառվի նրա նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը: Նաև հստակեցվել են դրույթները, թե ով կարող է դիմել ծնողական իրավունքների սահմանափակման համար:

Հայերեն Français Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել