ԱԱԾ խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի երաշխիքներ, որպեսզի համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ. Վանեցյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի պայմաններ և երաշխիքներ, որպեսզի Հայաստանում համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և անվտանգության աշխատողի նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շնորհավորելով անվտանգության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

«Այդ խնդիրը լինելու է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում նորաստեղծ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատանքի գերակայություններից մեկը: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ մենք զերծ ենք մնում և զերծ ենք մնալու այնպիսի վարքագծից, որը կարող է մեկնաբանվել որպես որևէ մեկի իրավունքների ոտնահարում»,- ասաց Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն անելու է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովվի անմեղության կանխավարկածը, սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

«Պատրաստ ենք բաց քննարկելու դրանց ոչ պատշաճ ապահովման կամ առավել ևս ոտնահարման մասին ցանկացած ահազանգ: Մենք նպատակ չենք դնում որքան հնարավոր է շատ մարդկանց ենթարկել քրեական պատասխանատվության, մեր նպատակն արդարության վերականգնումն է, օրինականության օրենքի հավասարության այլ սահմանադրական սկզբունքների ապահովումը և մեր երկրի ազգային անվտանգության ապահովմանը խոչընդոտող երևույթներն արմատախիլ անելը»,- նշեց Վանեցյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ հյուրեր:

Հայերեն العربية English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը