Առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-2022 թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծն առաջին անգամ քննարկման է դրվել քաղհասարակության շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ շատ լավ հիմք կա, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը իրոք լինի մասնակցային, լինի արդյունավետ, արդյունքների վրա հիմնված: «Սա նշանակում է, որ էապես բարձր է գնահատվում քաղհասարակության դերը և մասնակցային քաղաքականության մշակումը հակակոռուպցիոն ոլորտում»,-ասաց նա:

Սուրեն Քրմոյանը ռազմավարությունը ինովացիոն կամ թվային է համարում, քանի որ դրանում բազմաթիվ նորարարական տարրեր են ներառվել: «Շատ կարևոր ուշադրություն է դարձվել հանրային իրազեկմանը և կրթությանը, որովհետև օգտվելով հասարակության վստահությունից, մենք պետք է կրթենք հասարակությունը, ցույց տանք կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի մեթոդներ»,-ասաց նա՝ հավելելով, որ երբևիցե հակակոռուպցիոն ռազմավարության մեջ չի դրվել բալային ցուցանիշ: «Եթե մենք 15 կետով լավացնենք մեր ցուցանիշը, կնշանակի, որ մեր երկիրը դուրս կգա համակարգային կոռուպցիայի շրջանակներից, և մենք կարծում ենք, որ դա իրականանալի տարբերակ է: Հուսով եմ, որ վերջնական փաստաթուղթը, որ կընդունվի, մեր քաղհասարակության կողմից, կլինի մշակված փաստաթուղթ»,-նշեց նա:

Հայերեն Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը