Հասարակական

ԱԱԾ-ն գրանցել է պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աննախադեպ աճ

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն գրանցել է պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աննախադեպ աճ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ գնդապետ Արմեն Քինակցյանը:

«Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները որևէ նպատակի չեն հասել»,- ասաց Քինակցյանը:

Նրա խոսքով՝ մեծամասամբ հարձակման փորձ է կատարվել Ադրբեջանից և Թուրքիայից:

«Հարձակումները կարող են, օրինակ, Ադրբեջանից չլինել, սակայն նրանք կարող են այլ երկրներում հաքերային խմբեր վարձել»,- հավելեց նա:

Ըստ Քինակցյանի՝ հաքերային հարձակումներն այսօր հնարավորություն են տալիս ընդհուպ ֆիզիկական վնաս հասցնել մարդուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում