ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի մասին (Ազգային ժողովում ակնարկել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը) դեռևս մանրամասներ չեն հայտնվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ կարևոր փաստաթղթերը պաշտոնապես ստանալուն պես տեղեկություն կհաղորդեն։
«Կարճ ժամանակ սպասեք, և ամեն ինչ կհայտարարենք: Այժմ ոչ մի տեղեկություն հաղորդել չեմ կարող»,- եզրափակեց Վանեցյանը:
Ազգային ժողովում հոկտեմբերի 24-ին, վարչապետի ընտրության հարցի քննարկմանը այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է, և արդեն երկու ամիս է սպասում են իրենց ձեռքի տակ եղած մի փաստաթղթի պաշտոնական պատասխանին: