Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ավելացնելով, որ այդ ամբողջով մեկ քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է նախաքննության փուլում:

«Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք ոլորտի խնդիրներ ունենք, որոնցով կարելի է քրեական գործի արդյունքներին չսպասել և իրավական կարգավորումներով անցնել առաջ: Մասնավորապես, մեր համար ի՞նչն էր հիմնական խնդիր առաջացնում: Մինչև հիմա մենք չունենք այս տեսակի իրադրություններում վնասի հաշվարկման մեթոդ: Այդ նույն ջրաչափերի բացակայության դեպքում մենք չունենք հաշվարկման մեթոդ, որպեսզի պարզենք, թե իքս էլեկտրաէներգիա արտադրելու համար որքան ջուր են իրենք սպառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ իրավական կարգավորումներով դաշտն այսօր հստակեցնելու հնարավորություն կա: Իսկ քրեական գործով կպարզվեն բոլոր այն պատասխանատու անձինք, ովքեր պետք է հետևեին, որպեսզի լիցենզիային համապատասխան լիներ ջրօգտագործումը, բայց դա չի իրականացվել:

Հայերեն English Français

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով