Հասարակական

Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

1 րոպեի ընթերցում

Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայումհրդեհների պատճառով տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանից:

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը կազմում Է 86: Հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ անալիզի օգնությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 65 տոկոսով: Հրդեհների կապակցությամբ Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում գործում Է արտակարգ դրության ռեժիմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել Է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին տարերային աղետի դեմ պայքարելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում