Հասարակական

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել491 դատապարտյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 35, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝14 , «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 54, «Գորիս» ՔԿՀ -ից՝14, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 28, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 59, «Արմավիր» ՔԿՀ-ից՝61 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում