Հասարակական

Վաղարշապատում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել եղբորը, եղբոր կնոջը և նրանց 8 ամսական որդուն

1 րոպեի ընթերցում

Վաղարշապատում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել եղբորը, եղբոր կնոջը և նրանց 8 ամսական որդուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանություն Վաղարշապատի բաժին նոյեմբերի 15-ին 19:35-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր վրա` ծեծելով իրեն, ամուսնուն և 8 ամսական երեխային:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Ս.Տ.-ն ծեծի է ենթարկել ահազանգող կնոջը, ամուսնուն և 2018 թվականի մարտի 31-ին ծնված որդուն` պատճառելով ֆիզիկական ցավ:

«Ընդունվել է հաղորդում, ծեծի ենթարկողը ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում