Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահն անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա»-ի գործին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհարժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են, չակերտավոր ասած, պլանային ստուգումներ։ Այսինքն՝ 2018թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարկել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված՝ ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ըստ սահմանված ժամանակացույցի, այդ հարկատուների մոտ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են կատարվում։Այդ ստուգումների ընթացքում, ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է տրվել հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրգործ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում:

Հայերեն English Français Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը