Դատախազությունը  «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, և առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն ավելի վաղ նոյեմբերի 6-ին Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 1975 թվականին ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին: Նա Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (չարագործների խմբավորման համար հանցագործություն նախապատրաստելը, կազմակերպված խմբավորման կողմից գողացված իրերը թաքցնելը, փողերի լվացում):

Հայերեն العربية English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը