Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը վերադարձան աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանին դիմավորելու էին եկել մարզիկների հարազատները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ, իսկ երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 բարձրացրեց, որն, ի դեպ, աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը պատվիրեց 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ:Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացնել: Այս ձևում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը նախ բարձրացրեց 240 կգ, հետո` 245 կգ: Միայն թե Մինասյանը երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 250 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 450 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի չեմպիոն երկամարտի 474 կգ արդյունքով դարձավ Լաշա Տալախաձեն:

Հայերեն Русский

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ