Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների  կոալիցիային միացան երկու տասնյակից ավելի ՔՀԿ-ներ

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔԿՀ-ների կոալիցիային միացան երկու տասնյակից ավելի ՔԿՀ-ներ և պատրաստակամություն հայտնեցին իրենց կազմակերպությունների ներուժը ծառայեցնել կոալիցիոն նպատակների իրականացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում ձևավորված կոալիցիայի նիստը: Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիայի հիմնադիր ՔՀԿ-ներից բացի նիստին մասնակցում էին կոալիցիային անդամակցության հայտ ներկայացրած ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ով իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Կարեն Զադոյանը մեծապես կարևորեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ձևավորվող կոալիցիաների դերը, ընդգծելով, որ իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ավելի մեծ կարող է լինել, եթե այն արվի տվյալ ոլորտի բոլոր դերակատարների համընդհանուր ջանքերով` նույն արժեքները կրող, համագործակցության պատրաստ ՔՀԿ-ների կողմից և փորձագետների ներգրավմամբ:

«Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացումն այլընտրանք չունի: Մեր կազմակերպությունը պատրաստակամ է հետագայում ևս աջակցել իրականացվող աշխատանքներին, որպեսզի նորաստեղծ կոալիցիայի կարողությունները զարգանան, և պատրաստ է այդ նպատակով լրացուցիչ դրամաշնորհ տրամադրել: ԵՄ-ն, նույնպես սատարելով այսպիսի նախաձեռնություններին, ակնկալում է կառուցողական ձևաչափով հանրության համար տեսանելի, շոշափելի արդյունքների գրանցում ոլորտային փաստարկված հանրային քաղաքականությունների իրականացման գործում»,- նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը:

«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ տնօրեն, Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի հիմնադիր անդամ Աստղինե Պասոյանը և ԷԽԱՀ Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը նիստի մասնակիցներին ուղղված իրենց խոսքում ներկայացրեցին կոալիցիայի նպատակները, ծրագրերը, դրանց շրջանակներում իրականացվելիք գործողություններից ակնկալվող արդյունքներն՝ ըստ Կոալիցիոն հռչակագրի և Կանոնակարգի, պատասխանեցին նիստի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Նրանք նշեցին, որ կոալիցիայի հիմնական նպատակն է՝ կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման, ՏԻՄ-երի էներգաարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը:

«Մենք ՔՀԿ-ների այս կոալիցիան դիտում ենք որպես էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ գնումների հարցերում հանրային քաղաքականության, համայնքների գործունեության նախանձախնդիր վերահսկողության գործիք, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների լոբբինգի զորեղ հանրային ուժ»,-ընդգծեց Աստղինե Պասոյանը:

Էներգաարդյունավետության, կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում կանանց մասնակցության ակտիվացման նպատակով, ըստ բանախոսների, կոալիցիան ծրագրի շրջանակներում նախատեսում է ներգրավել հանրային գործընթացներում կանանց մասնակցությունը կարևորող ՔՀԿ-ների և կին փորձագետների:

Ընդգծվեց նաև, որ կոալիցիայի հիմնադիր անդամների ջանքերով նոր անդամների համար կիրականացվեն վերապատրաստման և կարողությունների հզորացման ուսուցողական ծրագրեր, կստեղծվի կին փորձագետների տվյալների բազա` հետագա երկարատև համագործակցություն զարգացնելու նպատակով: Ծրագրի ընդլայնված շահառուների շրջանակը կազմում են Երևան, Արթիկ, Ապարան, Ախթալա, Ալավերդի, Գավառ, Գորիս, Հրազդան, Իջևան, Կապան, Քասախ, Մասիս, Փարաքար, Սպիտակ, Տաշիր, Ծաղկաձոր, Վանաձոր և Վայք համայնքները:

Կոալիցիայի հիմնադիր խումբը ներկայումս զուգահեռաբար զգալի աշխատանք է իրականացնում՝ ներգրավելու դրամաշնորհային լրացուցիչ միջոցներ համատեղ ծրագրեր իրականացնելու համար, որպեսզի ստացած գիտելիքների միջոցով Կոալիցիան համապատասխան համայնքներում իրականացնի երկարատև մշտադիտարկում՝ օգտագործելով հաշվետվողական և մշտադիտարկման առցանց հարթակ, ոլորտի հարցերով ծավալի քաղաքական երկխոսություն, ապահովի համայնքային իշխանությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ները միացան կոալիցիայի հռչակագրին:

Այնուհետև տեղի ունեցավ կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրություն` ձևավորվեց յոթ հոգուց կազմված խորհուրդ, որի գործունեության շրջանակները կարգավորվում են Կոալիցիայի կանոնակարգով:

Նիստից հետո կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց կին մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց` համայնքների կայուն էներգետիկ գործողությունների ծրագրերի մոնիթորինգին աջակցելու նպատակով: Կոալիցիայի հիմնադիր անդամների կողմից ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում ԿԷԶԿԳ ծրագրերի մշակման ուղեցույցը, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման գործընթացը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով:

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվարն ԻՀԱ-ի անվանումն էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը