Հասարակական

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

1 րոպեի ընթերցում

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում չորս զինվոր է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարելՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ

2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ

3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ

4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում