Առողջապահության նախարարության ծախսերն ավելանալու են 8.1 մլրդ դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել: Միջոցների զգալի մասն ուղղվելու է առաջնային օղակի դերի բարձրացմանն ու ծառայություների որակի բարելավմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության նախարարությանը հատկացնել 88.6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Այն կազմում է պետական բյուջեի 5.4 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի՝ մոտ 1.30 տոկոսը: Այս տարվա նկատմամբ ծախսերն ավելանալու են 8.1 մլրդ դրամով կամ 10.1 տոկոսով՝ առանց վարկային և դրամաշնորհային միջոցների: Այդ միջոցները հաջորդ տարի նվազելու են 2.1 մլրդ դրամով, ծախսերը կավելանան 10.2 մլրդ դրամով»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ եկող տարի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայություների կատարելագործմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Պետության առաջնահերթություններից են լինելու առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, վերարտադրողական ծառայությունների ապահովման խնդիրները: Դրամական միջոցներն ուղղվելու են առողջության առաջնային պահպանման, հանրային առողջության պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես ապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական ծառայությունների ապահովման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին:

Թորոսյանը վստահեցրեց, որ առաջնային օղակի դերի բարձրացումն ու ծառայությունների որակի բարելավումը նախարարության գերակա խնդիրներից են լինելու: Դրան են ուղղվելու բյուջետային միջոցների 29. 5 տոկոսը, կամ 26.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ զգալիորեն ավելացել է:

Հայերեն English Русский

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել