Պատժամիջոցները արգելակում են Անկարայի եւ Բաքվի առաձգականությունը. Շահան Գանտահարյանի հոդվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի որոշումը՝ կասեցնելու Իրանի նավթի ներկրումը, առաջին հերթինպետք է դիտարկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի՝ Կովկաս այցի անմիջական հետևանքների շրջանակներում։

Այս դեպքում այլընտրանքային շուկան Ռուսաստանն է, ինչը նաև կխթանի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հավելյալ խորացման միտումները։

Բաքվի արագ արձագանքումը համոզիչ է դարձնում, որ Բոլթոնի այցը տարածաշրջան իբրև անմիջական թիրախ ուներ Բաքուն՝ Իրանի մեկուսացման Վաշինգտոնի արտաքին քաղաքականության համատեքստում։

Բաքուն մի կողմից բավարարում է ամերիկյան պատժամիջոցային պահանջները, մյուս կողմից «Գազպրոմի» ճանապարհով տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեպի Մոսկվա քայլ է ձեռնարկում։

Անկարայի դիրքորոշումը՝ ամերիկյան պատժամիջոցները ճիշտ չնկատելու, ներառում է տոնայնության մեղմացում Էրդողանի՝ Վաշինգտոնի նկատմամբ կատարած հայտարարարությունների հռետորաբանության բարձր աստիճանաչափերին։ Անկարան այս դեպքում եւս բավարարվում է ճիշտ չնկատելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական մեկուսացման քաղաքականությունը, մյուս կողմից Վաշինգտոնի հետ չեղյալ էր համարում փոխադարձաբար երկու երկրների միջեւ Բրոնսոն-Գյուլեն տագնապի պատճառով ստեղծված համապատասխան գերատեսչությունների ղեկավարների դեմ կայացած արգելք-որոշումները։

Թե՛ Անկարան եւ թե՛ Բաքուն երկակի խաղեր են խաղում Իրանի եւ ՌԴ-Ի ուղղությամբ եւ Վաշինգտոնի ձեռնարկած քայլերին արագ արձագանքումներ են կատարում։

Պաշտոնական Երեւանը խոհեմ պահվածք է դրսեւորում. նկատի ունենալով հարցի խիստ կարեւորությունը մեր երկրի վրա թողելիք հետեվանքների կշռադատումով, ՀՀ արտգործնախարարության խոսնակը պարզեց, որ գերատեսչությունը հաղորդակցության մեջ է առնչվող բոլոր կողմերի հետ եւ թե՝ ԻԻՀ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ Հավելելով, որ իրականացվում է Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ՀՀ-ի վրա հավանական ազդեցությունները կանխատեսող փորձագիտական ուսումնասիրություն։

Այդ քննարկումները բնականաբար նկատի կունենան Իրանի ճանապարհով Հայաստան ներկրվող թուրքմենական գազի, հիդրոէլեկտրակայանի կամ նավթի վերամշակման համատեղ ծրագրերի եւ ընդհանրապես առեւտրական եւ ֆինանսական ոլորտների բոլոր ուղղությունները։

Պատժամիջոցների կիրառման նույն անմիջականությամբ և հրատապությամբ հարց չենք դիմագրավելու մեր երկրում։

Այդ հանգամանքերն ու իրադարձությունների զարգացումները նկատի ուենալով, կարելի է մտածել, որ Իրանի դեմ Վաշինգտոնի սանձազերծած պատժամիջոցներով հատկանշվող տնտեսական մեկուսացման քաղաքականությունն ու սպառնական պահանջները առնչակից երկրներին միանալու ամենից շատ չեզոքացնում է Անկարայի եւ Բաքվի առաձգականությունը՝ դեպի Թեհրան-Վաշինգտոն խուսանավումներ կատարելու։ Ճգնաժամային իրադրությունների խորացման դեպքում այս ուղղույթուններով սպասվում են խուսանավաբեկումներ։

Շահան Գանտահարյան

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները