Հասարակական

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մտադրություն չունի

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մտադրություն չունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը՝ ՀՔԾ-ն խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գա, Սասուն Խաչատրյանն ասաց, որ նման մտադրություն այս պահին դեռևս չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանի հնարավոր հարցաքննությանը, ՀՔԾ պետը նշեց, որ «հարցաքննվելու են բոլորն, ովքեր կարող են կապ ունենալ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում