Փաշինյանն անհրաժեշտ է համարում  կենտրոնանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում կենտրոնանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, քանի որ Հայաստանը տարբեր հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում կիրառել համաներման ինստիտուտը: Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը հնարավորություն կտա ցուցաբերել անհատական մոտեցում:

«Որովհետև համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն իրապես պետք է գործարկել:

«Այդ պարագայում հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետև դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում: «Նույնիսկ խցային պայմանները, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են, ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է փորձենք նաև ձեռք բերել միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ-ներից՝ չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ, ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով», - ասաց նա:

Հայերեն English Français

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով