Նռնակով կառավարության շենք մուտք գործել փորձած տղամարդը իր գործողությունների մասին ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են փոխանցել կառավարության շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը, ժամը 18:36-ին ԱԻՆ 911 ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացու կողմից, որ ինքը կառավարության շենքի մոտ է, ձեռքին կա նռնակ և պատրաստվում է օգտագործել այն:

«Նախարարությունից մեկնել է մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ արձագանքման խումբը, զանգը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ-ին և ոստիկանությանը: Երբ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայր են հասել, կառավարությունում աշխատող մեր գործընկերները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացու հետ խոսելուց են եղել և ասել են, որ ԱԻՆ-ի օգնության կարիքը չկա, ինչից հետո ԱԻՆ աշխատակիցները հետ են վերադարձել»,- մանրամասնեց Սաթենիկ Ասիլյանը:

Հարցին, միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն, նա պատասխանեց. «Չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ տուժածներ կան»:

Քիչ առաջ միջադեպի հետ կապված «Արմենպրես»-ը մեկնաբանություն ստացավ նաև Ազգային անվտանգության ծառայությունից: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը