Հասարակական

Պետական վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

1 րոպեի ընթերցում

Պետական վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ավարտել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում իրականացնել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կավարտենք: Այնտեղ ևս լուրջ խախտումներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սանասարյանը՝ ավելացնելով, որ ԵՊՀ-ում խախտումների վերջնական չափը չի կարող ասել:

«Բայց նախնական տվյալներով՝ երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», - ասաց Դավիթ Սանասարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում