ՌԴ նախագահի խորհրդականը կարևորում է ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների կազմակերպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը կարևոր է համարում փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով կազմակերպելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գազը ռուբլով գնելու հարցը, դա հնարավոր է և բնական: Մենք հետևողականորեն քննարկում, խոսում ենք ազգային արժույթում փոխադարձ հաշվարկներ կազմակերպելու հարցի մասին: Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարագայում այդ ուղությունը դարձել է առաջնահերթ»,-ասաց Սերգեյ Գլազևը: Նա նկատեց, որ ընկերություններն սկսում են ավելի շատ հասկանալ, որ արտարժույթով աշխատելը ռիսկեր է պարունակում: Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան, թե հաշվարկներն ազգային արժույթով երբ են իրականացվելու, Գլազևը նշեց, որ դա կախված է պայմանագրային պարտավորություններից:

ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովն էլ կարևորեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ձևավորման հարցը: Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի Իրանի հետ ցամաքային սահման, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի: «Դա Հայաստանի համար մեծ դրական գործոն է: ԵԱՏՄ անդամ երկրները ուշադիր հետևում են Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման գործընթացին»,-ասաց նա:

Հայերեն Français Русский

ԱԺ-ում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց

Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գրանցել է գոհացուցիչ արդյունքներ. ՍԱՏՄ

Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հզոր թայֆունը կաթվածահար է արել կյանքը Չինաստանի արևելքում

Իրանը և Օմանը կստեղծեն նոր մեխանիզմներ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ավարտել է Կոլումբիայի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարարն ավարտել է Բրիստոլի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետը շարունակում է բարձր պաշտոններում նշանակել արտերկրում կրթված մասնագետներին. նոր նշանակում

Արենիում կհիմնվի գինու թանգարան

Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալման փոփոխության մասին․ Բաղայի