ԱՄՆ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել կիբերանվտանգության ոլորտում. Ռուդոլֆ Ջուլիանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբերանվտանգությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում այս մասին ասաց ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան, ու ոչ պաշտոնապես Դոնալդ Թրամփի կիբերանվտագության հարցերով խորհրդական, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին:

Նա նշեց, որ Հայաստանի նման փոքր երկրի պարագայում շատ ավելի հեշտ է հասնել 90-95 տոկոս անվտանգության կիբերանվտանգության ոլորտում: «Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է բոլոր կիբերհանցագործությունները վերլուծել, ընտրել իսկապես վտանգավորներն ու կենտրոնանալ հենց դրանց վրա: Պետք է ներքին մեխանիզմ ստեղծել` բացահայտելու տեղ գտած ներխուժումները»,-ասաց նա՝ պակաս կարևոր չհամարելով նաև կիբերանվտանգության համակարգի իմիտացիաների ստեղծումը:

«Կիբերպաշտպանությունը գաղտնիքներ չունի, և եթե ես ներկայացնեմ, թե ինչպես պետք է պաշտպանվել, դա կնշանակի, որ ես հնարավորություն չեմ տալիս առևանգել ինձանից ինֆորմացիա: Ես կիբերանվտանգության ոլորտում տեղեկատվություն կիսելու մեջ ռիսկեր չեմ տեսնում: Եթե երկրներից մեկն ունի կիբերպաշտպանության շատ լավ լուծում, ինչո՞ւ չպիտի կիսվի ձեզ հետ այդ լուծմամբ»,-նշեց նա:

Ջուլիանին փաստեց՝ չկա որևէ կախարդական բան, որը կարող ես անել, որ կիբերտարածքում հաղորդակցությունը դառնա հարյուր տոկոսանոց անվտանգ:

«Ես կասկածում եմ, որ կլինի գիտության այնպիսի աստիճանի զարգացում, որը կհասնի այս հարյուր տոկոսանոց անվտանգության մակարդակին»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի