Հասարակական

Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը

1 րոպեի ընթերցում

Օսիպյանը  բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը բացառում է, որ սպասվող Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանությունն օգտագործի իր վարչական ռեսուրսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Օսիպյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարել եմ, որ ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդի որևէ մեկին: Յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում, իր ընտրության մեջ: Յուրաքանչյուր ոք ինքն է ինքնուրույն որոշում երկրի ապագան: Որևէ մեկն իրավունք չունի պարտադրել, թելադրել, նման բան չի եղել և չի կարող լինել, որ մենք օգտագործենք մեր վարչական ռեսուրսը»,- ասաց ՀՀ ոստիկանության պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում