Հասարակական

Գևորգ Կոստանյանը մտադիր է ընդունել Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկը

2 րոպեի ընթերցում

Գևորգ Կոստանյանը մտադիր է ընդունել Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես մի քանի անգամներ տարբեր տարիներ առաջարկություն եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20 պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց մինչ դա դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,-ասաց Կոստանյանն ու հավելեց`իր վերջնական որոշումը կհայտնի մինչ դեկտեմբերի 15-20-ը:

Կոստանյանը նշեց` ներքաղաքական դաշտում իր դիրքորոշումը դրա հետ կապ չունի:

Գևորգ Կոստանյանն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ պատրաստ է օժանդակել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը: Նա Փաշինյանին որակել էր ազնիվ և պարկեշտ մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում