Հասարակական

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում  տրամադրելու նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:

«Առաջինը պետք է քննարկվել «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Բայց հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգվում է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Հարցը հանվեց այսօրվա քննարկումից:

Այդ նախագիծը շրջանառության մեջ էին դրել «Ելք» խմբակցության պատգամավորները: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները պիտի որոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում