Քաղաքականություն

ՀՀ վարչապետը «Ֆրանս 24»-ին հայտնել է  ընտրությունների և իր հրաժարականի ժամկետների մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը «Ֆրանս 24»-ին հայտնել է  ընտրությունների և իր հրաժարականի ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը:

«Ըստ էության, ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-10-ին այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան, և սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում