Հասարակական

Զովունիում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին

1 րոպեի ընթերցում

Զովունիում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է «Ֆեյսբուք»-ի ՀՀ քննչական կոմիտեի էջում, դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։

Քննչական կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում