Հասարակական

Վալերի Օսիպյանն անդրադարձել է հանրահավաքի ընթացքում միջադեպերի վերաբերյալ Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններին

1 րոպեի ընթերցում

Վալերի Օսիպյանն անդրադարձել է հանրահավաքի ընթացքում միջադեպերի վերաբերյալ Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկություններին, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած հանրահավաքի օրն Ազգային ժողովի տարածքում ավտոմեքենաներ են վնասվել, ապակիներ կոտրվել, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի նկիատմամբ կիրառվել է ոչ համաչափ գործողություն: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունն այդ հայտարարությունից հետո կապ է հաստատել պատգամավորի հետ, ով հայտնել է, որ այդ ամենը չափազանցված է, ինքը որևէ խնդիր չի տեսնում: «Պատգամավորը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ոստիկանապետը:

Նա հավելեց, որ հանրահավաքից որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել այն հարցով, որ իր մեքենան վնասվել է: «Բացի դրանից, ես ինքս լրահոսից տեղեկացա, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ վնասված մեքենաներ ու կոտրված ապակիներ չկան»

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում