ԱԺ այգու դարպասները բացվել են քաղաքացիների առջև

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են այցելուների առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։

«Անցնում էինք այս տարածքով, տեսանք, որ դարպասները բաց են, սիրով ներս եկանք։ Ուզում էինք տեսնել, թե մեր պաշտոնյաներն ինչպես են աշխատում այս շենքում, որը կառուցվել է ժողովրդի կողմից։ Այստեղ լուծվում են ազգի խնդիրները, մենք ուզում էինք տեսնել, թե հատկապես հեղափոխությունից հետո նրանք ինչպես են համաձայնեցնում խնդիրների լուծումները ժողովրդի հետ»,- ասաց քաղաքացի Ռիտա Դավթյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ բակում կհանդիպի պատգամավորների հետ, անձամբ նրանց հետ կքննարկի խնդիրները։ Իսկ տարածքի ուժեղացված հսկողությունը նույնիսկ անտեղի համարեց։

Ազգային ժողովի դարպասներն այցելուների համար բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից երեկոյան 22։00-ն։ ԱԺ դռները բացվել են երեկ ուշ երեկոյան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այստեղ հնչեցրած կոչից հետո։

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան