Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել
1 րոպեի ընթերցում
![Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948649.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմեննազատ է արձակվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասաց Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, հայտնել էին, որ Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: «Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված էր ՀՀ ԱԳՆ պատասխանում: