Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:

«Դրանցից 8-ը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքեր են, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 9 դեպք՝ մեկից ավել կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտություններ, 1 լցոնման դեպք և 23 տարբեր բնույթի ընտրախախտումներ»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դեպքերից 18-ի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մնացած բոլորով դեպքերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մինչ ընտրության օրը արձանագրվել էր իրավախախտման 93 դեպք:

Ժամը 20:00-ին փակվել են ընտրական բոլոր տեղամասերը, քվեարկությունն ավարտվել է:

Հայերեն Русский

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Սևանի երաժշտական դպրոցում բացվել է կոմպոզիտոր Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը