Հասարակական

ՀՀ վարչապետը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի կրակոցից Կոթիում վիրավորված բնակչի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի կրակոցից Կոթիում վիրավորված բնակչի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Տավուշի մարզի Կոթի գյուղում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ։ Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի, ինչպես նաև Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Ադրբեջանական կողմի կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում