Հասարակական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի օգտին՝ 11 հոգի։ Մնացած թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել:

Թանգարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել էր հիմնադրամի և մի քանի ամիս մնացել էր առանց տնօրենի, քանի որ Գևորգ Վարդանյանը, ով նշանակվել էր տնօրեն, ազատվել էր` իր դիմումի համաձայն։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտության կամ հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, ցեղասպանության ոլորտում գիտական աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում