Կառավարությունը հաստատեց Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով առաջարկվում է ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետ և լիարժեք աշխատանքն ապահովելու նպատակով սահմանել ռազմարդյունաբերական հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործունեության բնագավառը, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու հաստատել հանձնաժողովի անհատական կազմը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը (հանձնաժողովի նախա­գահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (հանձ­նա­­ժողովի նա­խա­­գահի տեղակալ), ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, Տնտեսական զարգացման և ներ­դրում­ների նախարարը, Ֆինանսների նախարարը, Տարածքային կառավարման և զար­գաց­ման նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվա­կան տեխնոլոգիաների նախարարը, Կրթության և գիտության նախարարը, Ազգային անվտանգության ծառայու­թյան տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը (հանձնաժողովի քարտուղար), Գիտությունների ազգային ակա­դեմիայի նախագահը:

Նախագծով հաստատվում է ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը, որը կսահմանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի լիազորություններն ըստ օրենքի և կկանոնակարգի բնագավառում իրականացվող գործառույթները:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ