Մինչև 2020-ը Հայաստանում կառուցվելու են 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կարևորում է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ նախարարության համար վերականգնող էներգետիկան համարվում է առաջնահերթություն, որովհետև այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Նախարարի խոսքով` այդ առումով աշխատանքներ են իրականացվել արևային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ:

Նախարարությունը առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորության արևային կայաններ կառուցվեն:

«100 մեգավատ հզորությամբ արևային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետևյալ ձևաչափով. մինչև 5 մեգավատ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին, որը կազմում է մոտավորապես 23,8 դրամ՝ առանց ԱԱՀ-ի և 5 մեգավատ և ավել հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերություններից առաջարկված իրենց փաթեթները և կտրվի համապատասխան հնարավորություն»,- ասաց Գրիգորյանը:

Այս տարվա օգոստոսին նախարարությունը կնքեց «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը և հնարավորություն ընձեռնվեց արտասահմանյան կազմակերպությանը իրականացնելու նախագծման, կառուցապատման և ֆինանսավորման աշխատանքները:

Հայերեն English Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը