Անի համայնքի ղեկավարը չի պատրաստվում հրաժարական տալ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը չի պատրաստում հրաժարական տալ: Ի պատասխան իր դեմ հնչեցրած բողոքների ու մեղադրանքների, լրագրողների հետ հանդիպման ժամանակ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հստակ հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ: «Այդ հարցն օրակարգում չկա: Այս բողոքը քաղաքական պահանջ չի պարունակում, այլ անձնական շահից դրդված է՝ ենթատեքստն աթոռն է:

Նրանց բոլորին մի տեղ բերել է աթոռին տիրելու գաղափարախոսությունը»,-նշեց համայնքի ղեկավարը՝ իրեն դեմ ուղղված գործողությունները ամբոխավարություն կոչելով ու չընդունելով իր հասցեին հնչած ոչ մի մեղադրանք: «Ես չունեմ համայնքից ձեռք բերված ոչ մի բան, ոչ մի սեփականություն, եթե ունեմ՝ ապա դա համայնքին չի պատկանել»,- նշեց համայնքապետը՝ փաստելով, որ իր կողմնակիցներն ավելի շատ են, իսկ ինքը ընտրվել է արդարության սկզբունքով: «5 անգամ եմ վերընտրվել, դրանցից 4-ը ` որպես Մարալիկի քաղաքապետ, իսկ վերջինը՝ Անի խոշորացված համայնքի ղեկավար:

17 բնակավայր ունեցող համայնքում ամիսներ առաջ ընտրություններում 9 հազար մասնակցից 4 հազար քվե եմ տարել. իսկ ընտրությունների մեջ կա՞ արձանագրված գեթ մի խախտում կամ կեղծիք: Ամեն ինչ եղել է լեգիտումության մեջ: Սա ընդամենը 30 հոգու բողոք է, որոնք չունեն ղեկավար ու գաղափարախոսություն»,- նշեց Արտակ Գևորգյանը: Արդեն երրորդ օրն է Անի խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը և ՏԻՄ արտահերթ ընտրություններ: 2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձեւավորվել Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գեւորգյանը 2007 եւ 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար։ Արտակ Գեւորգյանը ՀՀԿ անդամ է։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել