Բունդեսթագի պատգամավորին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը տապալվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը վերջնականապես տապալվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացատրություն տալու պահանջով Դաշնային արտգործնածարարություն է կանչվել ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանը: Վերջինս նշել է, որ որոշումն արդեն կայացվել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով, և պատգամավորն «անցանկալի անձ» է հայտարարվել:

Մինչ այս ադրբեջանական կողմը, ավանդույթի համաձայն, պատգամավորից առաջարկել էր պաշտոնապես ներողություն խնդրել, որպեսզի չներառվի «սև ցուցակում»: Սակայն Ալբերտ Վայլերը մերժել է՝ հիմնավորելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ, իր պարտքն է համարում լիարժեքորեն ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետևաբար պետք է անձամբ լինի Լեռնային Ղարաբաղում և խոսի տեղի բնակչության հետ:

Ինչպես ներկայացնում է Գերմանական BILD օրաթերթը Ալբերտ Վայլերը 2014թ. և 2016թ. այցելել է անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ նկրտումներ ունի Ադրբեջանը և որը գտնվում է հայկական հովանավորության ներքո:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս