Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:

«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Բալասանյանը:

Հայերեն English Русский