ՃՈ-ն մայրաքաղաքում անցկացրել է աննախադեպ ուժեղացված ծառայություն. հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել շուրջ 5 տասնյակ ավտոմեքենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետի հանձնարարականով հուլիսի 16-ի գիշերը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրել է ուժեղացված ծառայություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործողությունն աննախադեպ է եղել՝ ներգրավված են եղել մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները:

Ուժեղացված ծառայությունը համակարգել են ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը:Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես և, այսպես կոչված, մրցավազքեր, դրիֆտներ կատարող և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող վարորդներ:

Հայտնաբերվել են նաև առանց համարանիշի, կամ որևէ առարկայով դրանք փակած, գերհզոր ձայնազդանշանային համակարգերով, թաղանթապատված հողմապակիներով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաներ:

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել նաև ուշ ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում մրցավազքեր իրականացնող, առանց համարանիշի և բարձր ձայնով երթևեկող մոտոցիկլիստները:

Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նաև տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող մեքենաներ:

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել շուրջ հինգ տասնյակ մեքենա, բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, որևէ ներողամտություն չի ցուցաբերվել ոչ մի վարորդի նկատմամբ:

Ոստիկանությունը նշում է, որ նման միջոցառումները պարբերական են՝ կոչ անելով երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել երթևեկության կանոնները:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին