Հաղարծինում կիրականացվի 140 հազար դոլարի դրամաշնորհային ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում հաղարծինցիների հետ հանդիպմանը նշեց, որ նվեր է բերել՝ 140 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի տեսքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծին համայնքի 200 ամյակին նվիրված միջոցառմանը և ընդգծեց, որ սա շատ կարևոր իրադարձություն է:

« Ես մայրական կողմից հաղարծինցու թոռ եմ: Թող նոր էջ բացի այս օրը Հաղարծինի համար, ինչպես նոր էջ է բացվել Հայաստանում: Այսօր չի կարող Հաղարծինն ապրել նույն կյանքով, ինչպես մեկ կամ երեք ամիս առաջ էր: Տեսեք մենք որտեղ ենք գտնվում, չնաշխարհիկ երկրում, մենք միմյանց ներդաշնա՞կ ենք, թե՞ հակառակը: Ամբողջ Տավուշի մարզը շատ դժվարություններ հաղթահարել է անտառը հատելու և վաճառելու շնորհիվ: Հիմա եկել են ժամանակներ ցույց տալու, որ անտառը չկտրելն ավելի մեծ շահույթ կարող է բերել, քան անտառը կտրելը: Ես նվեր եմ բերել Հաղարծին համայնքին, 140 հազար դոլարի դրամաշնորհային ծրագրի տեսքով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այդ ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն այն բնակիչները, ովքեր կներկայացնեն իրենց կյանքը նորովի կազմակերպելու ծրագիր:

«Այն բնակիչները, որոնք, առանց բնությանը վնաս պատճառելու, նոր գործունեություն կծավալեն, չորանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն, կստանան աջակցություն: Դա լինելու է ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ: 2000-3000 դոլար կտրվեն այն բոլոր հաղարծնեցիներին, ովքեր ծրագրեր կներկայացնեն մարզպետարան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին