Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ առայժմ վարույթ ընդունելու մասին որոշում չեն ստացել:

«Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, սակայն դատարաններն ապօրինի որոշումներ են կայացրել»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով:

Հարցին, թե արդյոք իրականացվե՞լ է բժշկական փորձաքննություն, Մկրտչյանը ասաց, որ ընթացքի մեջ է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայերեն English Русский

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ